Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը՝ արտակարգ ռեժիմի պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պարետի որոշմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի համար շարունակում են գործել աշխատանքի հատուկ կանոններ: Երեւանի մետրոպոլիտենը եւս աշխատում է սահմանված ժամանակացույցով ու անվտանգության կանոնների պահպանմամբ:
Առավոտյան ժամը 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են գալիս գիծ: Վագոններում տեղադրված են ալկոգելի սրվակներ: Ախտահանվում են նաեւ կայարանային տարածքները. ընդհանուր՝ 10 կայարան՝ մինչեւ 15000 քմ տարածքով: