Մահացել է ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին

Լուրեր

29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Մահացել է ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին։

Ռշտունին 90-ականների վերջերից Առաջին ալիքի գլխավոր ռեժիսորն էր:

1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։ 1986-1989 թվականներին սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում։ 1991-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Նոր տարվա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։ 1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երևանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։ 2007 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն է։ 2010 թվականից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը: Եղել է Սերգո Երիցյանի «Հեռուստատեսային մասնագիտություններ: Կրթությունից մինչև վարպետություն» գրքի «Ռեժիսորը պետք է տիրապետի հեռուստատեսային բոլոր մասնագիտությունների գաղտնիքներին» հոդվածի հեղինակը:

Ինչպես նաև մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր էր. «Սիրված երգեր» (1997 թ.), «Գարնանային պատմություններ» (1998 թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998 թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999 թ.), «Սիրո աստղ» (2004 թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010 թ.) և այլն:

4 տարի շարունակ ուղիղ եթեր է հեռարձակել «Կեսգիշերային ճեպընթաց» և «Շաբաթ երեկո» հաղորդաշարերը: 2006 թ. եղել է «Հեռուստառադիոյի 50/80 ամյակ» համերգային նախագծի հեղինակն ու ռեժիսորը, 2007 թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչն ու ռեժիսորը, 2008-2009 թթ.` Հանրային հեռուստատեսության «Շաբաթ երեկո» հաղորդաշարի գլխավոր ռեժիսորը, 2007-2010 թթ.` «2 աստղ» ժամանցային ծրագրի բեմադրող ռեժիսորը։