ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչների հետ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Միգարա դե Սիլվայի հետ։

«Տեսակոնֆերանսին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը և աշխատանքային խմբի այլ անդամներ։

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ՀԲ կողմից ֆինանսավորվող՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում նախորդ տարիներին իրականացված ծրագրերի համար, որոնց արդյունքում կատարելագործվել էին E-Visa և E-Consul էլեկտրոնային համակարգերը, իսկ նախարարությունը վերազինվել էր տեխնիկական տարբեր միջոցներով և սարքավորումներով։

Այնուհետև Վահագն Մելիքյանը ներկայացրեց ԱԳՆ նորարարությունը, որը նախատեսում է անձանց նույնականացումն ավանդական դեմ-առ-դեմ մեթոդով իրականցնելու փոխարեն իրականացնել հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով և հյուպատոսական մի շարք ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել առցանց եղանակով։ Նաև նշվեց, որ այդ ամենի համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատարված են։

ՀԲ պաշտոնական ներկայացուցիչ Արման Վաթյանն ի պատասխան նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերը հաջողված են և արդյունավետ, հետևաբար իրենք շահագրգռված են շարունակել համագործակցությունը նաև առաջարկվող նախագծի շրջանակներում։

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միշտ հանդես է գալիս նորարարական լուծումներով և թվայնացման տեսանկյունից նախարարությունների շարքում առաջամարտիկներից է։ Նա նաև հավելեց, որ անհրաժեշտ է ստեղծվող տեխնիկական լուծումները մշակել այնպես, որ հնարավոր լինի դրանց կիրառումը նաև այլ պետական մարմինների կողմից՝ կատարելով համապատասխան տեղայնացում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն առաջարկեցին ներկայացնել նաև նախարարության երկարաժամկետ ծրագրերով նախատեսվող նոր գաղափարներ՝ կապված Էլեկտրոնային կառավարման հետ։

Կողմերը քննարկեցին ներկայացված նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը և նախանշեցին դրանց ժամկետները»,- ասված է հաղորդագրությունում: