Կմիանանք ԲՀԿ-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը, եթե հանձնաժողովի ղեկավարը լինի ԼՀԿ-ից. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից գրություն ենք ստացել՝ կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ առայժմ իրենց որոշման մասին ԲՀԿ-ին չեն հայտնել: Իսկ թե որն է այս հարցով տեսակետը, Մարուքյանը նշեց. «Կմիանանք ԲՀԿ-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը, եթե հանձնաժողովի ղեկավարը լինի ԼՀԿ-ից, որովհետև մենք ենք առաջին անգամ խոսել այդ հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին: Կարող եք նայել, դեռ մեկ ամիս առաջ մենք այդ մասին ասել ենք»:

Իսկ եթե ԲՀԿ-ն չհամաձայնի այդ պայմանին, Մարուքյանի խոսքով՝ էլի կարող են հարցը քննարկել, սակայն ինքը կարծում է, որ արդար կլինի, որպեսզի այդ հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ ներկայացուցիչը:

Նա շեշտեց, որ ԱԺ երկու քննիչ հանձնաժողով ղեկավարում են ԲՀԿ-ականները, մնացածը՝ իշխող ուժից են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան