Հանրային Հ/Ը եթերում իշխանության ներկայացուցիչները եղել են 42 անգամ, ընդդիմությանը՝ 4-5 անգամ․ Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Հանրային հեռուստաընկերության քաղաքական հարցազրույցի ժանրի հաղորդումներից մեկում իշխանության ներկայացուցիչները հյուրընկալվել են մոտ 42 անգամ, իսկ ընդդիմությունը՝ 4-5: Այս մասին այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նկատեց, որ զեկույցում ասված է՝ Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում ապահովել է քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ տեսակետների ներկայացումը լրատվական թողարկումներում և հարցազրույցներում:

«Դուք կարծում եք, որ այս հարաբերակցությունն ապահովո՞ւմ է քաղաքական կարծիքի բազմազանությունը»,- հարց ուղղեց Սամսոնյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին:

Հակոբյանը նշեց, որ իր զեկույցը վերաբերում է նախորդ տարվան։ ՀՌՀ նախագահն այնուհետև պարզաբանեց՝ իրենք չեն խոսում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հավասարության մասին, և որևէ երկրում նման օրենսդրական պահանջ չկա:

«Մենք խոսում ենք կարծիքի բազմազանության մասին»,- նշեց ՀՌՀ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։