ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շահութահարկի կանխավճարների համակարգի վերանայման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում է վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը։ Օրինագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ներկայում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ. հիմնական եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով, և այլընտրանքային եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով:

Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը, մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ, հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն:

Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաև կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաև սահմանել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարում:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 97 կողմ և 0 դեմ ձայն:

Մանրամասները՝ տեսանյութում։