ՌԴ մայրաքաղաքում այսօր մեկնարկում է կորոնավիրուսի սահմանափակումների թուլացման 2-րդ փուլը․ Մոսկվայի քաղաքապետ

Լուրեր

21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:57
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21.05.2026 | 12:46
Մեկ կրակոց էլ «Հաղթանակ» զբոսայգու թնդանոթից կարձակվի․ ՀՀ ՊՆ
21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
21.05.2026 | 12:15
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:10
Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն // Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 12:03
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
21.05.2026 | 11:55
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ առնվազն 300 նոր աշխատատեղով
21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօրվանից մեկնարկում է կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման 2-րդ փուլը։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պաշտոնական կայքից։

Այսպիսով, կբացվեն ռեստորանների և սրճարանների բացօթյա հատվածները, գրադարանները, անշարժ գույքի գրասենյակները, վարձակալման ծառայությունները, գովազդի, խորհրդատվության և ծառայությունների մատուցման այլ գործակալություններ: Կվերացվեն ատամնաբուժարաններում պլանավորված խնամքի տրամադրման սահմանափակումները, կվերաբացվեն թանգարանները, ցուցահանդեսային սրահները, կենդանաբանական այգիները։ Մարզական միջոցառումներ հնարավոր կլինի կազմակերպել միայն այն պայմանով, որ հանդիսատեի համար նախատեսված նստարանները զբաղված լինեն ոչ ավելի, քան 10%-ով։

Սահմանափակումների վերացման հաջորդ փուլն ուժի մեջ կմտնի հունիսի 23-ից։ Այդ օրվանից Մոսկվայի բնակիչները հնարավորություն կունենան հաճախել մարզասրահներ, լողավազաններ, բաղնիք, շոգեբաղնիք, ռեստորաններ, սրճարաններ, բարեր և հանրային սննդի այլ օբյեկտներ։

Միաժամանակ նշվում է, որ սահմանափակումների չեղարկման ժամկետները կարող են փոխվել, եթե կորոնավիրուսի տարածման տեմպերը փոխվեն։

Հիշեցնենք՝ հունիսի 9-ից Մոսկվայում չեղարկվել է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները կարող են ազատ դուրս գալ փողոց և այցելել հանրային վայրեր։

Հավելենք, որ վերջին 1 օրում Ռուսաստանում գրանցվել է COVID-19—ով վարակման 8․248 նոր դեպք, որից 2874-ը՝ Մոսկվայում։ Կորոնավիրուսի ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում 3-րդ երկիրն է։

Նելլի Մելքոնյան