Մահացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալը

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 16-ին 52 տարեկան հասակում կյանքից հեռացավ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից` Քրեակատարողական ծառայության համակարգում։ 2019 թվականի հուլիսի 18-ից զբաղեցնում էր Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: Երկարամյա ծառայության ընթացքում Վահե Պապոյանը սեր և հարգանք է վայելել իր գործընկերների շրջանում, աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և պետականամետ մտածողությամբ։ Բազմիցս պարգևատրվել է մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում` «Մարտական ծառայության», «Մարտական համագործակցության համար», «Անբասիր ծառայության համար», «Օրենքի պատվար», «Համագործակցության համար» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշաններով։ Քրեակատարողական ծառայության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Վահե Պապոյանի մահվան կապակցությամբ և վշտակցում նրա հարազատներին, մտերիմներին, գործընկերներին:

Վահե Պապոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սույն թվականի հունիսի 17-ին` ժամը 18:00-ին, «Լյուար» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 18), հուղարկավորությունը` հունիսի 18-ին` ժամը 14։00-ին, նույն սրահից։