Քննիչներին մաղթել եմ բարի խուզարկություն. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
16.06.2020 | 10:28ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում երկրորդ անգամ հանդես եկավ ճեպազրույցով՝ ասելով, որ պարզվում է՝ քննիչները պետք է խուզարկություն անցկացնեն ոչ թե ԱԺ իր աշխատասենյակում, այլ ԲՀԿ գրասենյակում գտնվող իր աշխատասենյակում։
«Ես մի քանի տարի է՝ այդ աշխատասենյակում չեմ եղել, քանի որ այն հանձնված է մեր երիտթևին։ Քննիչներին մաղթել եմ բարի խուզարկություն»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան