Ռուս-չեխական դիվանագիտական կոնֆլիկտ․ երկրները միմյանց դիվանագետներին փոխադարձաբար «անցանկալի անձ» են հայտարարել

Լուրեր

21.05.2026 | 13:31
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
21.05.2026 | 13:27
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են
21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:57
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21.05.2026 | 12:46
Մեկ կրակոց էլ «Հաղթանակ» զբոսայգու թնդանոթից կարձակվի․ ՀՀ ՊՆ
21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
21.05.2026 | 12:15
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:10
Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն // Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 12:03
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
21.05.2026 | 11:55
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ առնվազն 300 նոր աշխատատեղով
Բոլորը

ՌԴ-ն Չեխիայի դեսպանության երկու աշխատակիցների persona non grata՝ «անցանկալի անձ» է հայտարարել։ Նրանք պետք է մինչև հունիսի 17-ն ընտանիքների հետ հեռանան Մոսկվայից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Որոշման մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ հրավիրված Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկային։

Նշվում է, որ չեխ դիվանագետներին «անցանկալի անձ» հայտարարելը պատասխան է Պրահայի ոչ բարեկամական գործողություններին, որն «աբսուրդ և անապացույց մեղադրանքներից» հետո արտաքսել է Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների։ Ռուսական ԱԳՆ-ում ընդգծել են նաև, որ այս քայլին գնացել են փոխադարձության սկզբունքից ելնելով և Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961թ․ Վիեննայի կոնվենցիայի հիման վրա։

Հունիսի 5-ին էլ Չեխիան «անցանկալի անձ» էր հայտարարել Պրահայում «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցիչ Անդրեյ Կոնչակովին և նրա տեղակալ Իգոր Ռիբակովին։

Չեխական ռադիոյի փոխանցմամբ՝ նրանցից մեկն անանուն «մտացածին հաղորդագրություն է ուղարկել Չեխիայի Անվտանգության և տեղեկատվության ծառայություն այն մասին, որ իր գործընկերը թունավոր նյութ՝ ռիցին է բերել Չեխիա»՝ երեք չեխ քաղաքական գործիչների թունավորելու համար, որոնք մասնակցել են խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը հանելուն և ՌԴ դեսպանատանը հարակից հրապարակը Բորիս Նեմցովի անունով կոչելուն։

Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկը հայտարարել է, որ Պրահան փորձել է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարկով, սակայն հարցն անաղմուկ հարթելու՝ ռուսական կողմի ցանկության բացակայության պայմաններում հարկադրված է եղել ռուս դիվանագետներին արտաքսել երկրից։