ԱԺ-ում ընթանում է ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև վիճահարույց օրինագծի շուրջ քննարկումը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ազգային ժողովում այժմ ընթանում է կլոր սեղան քննարկում՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և Կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների միջև: Քննարկման թեման տարկետման իրավունքի սահմանափակման հարցն է, ինչի դեմ բողոքող ուսանողները օրեր շարունակ դասադուլ էին անցկացնում, սակայն այդպես էլ որևէ արդյունքի չհասան:

Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Օրինագծի ընդունումից հետո, սակայն, ուսանողներին ընդունեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ միասին:

Հանդիպման ընթացքում որոշվեց քննարկում կազմակերպել, որի ընթացքում ուսանողները իրենց մտահոգությունները ներկայացնելու հնարավորություն կստանան: Այսօրվա հանդիպմանը, որ նախագահում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ուսանողներից ներկա են հինգ հոգի: Ներկա են նաև Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը:

«Մենք պայքարում ենք հանուն գիտության ու կրթության զարգացման, հանուն մեր պետականության և անվտանգության ու պաշտպանության ամրապնդման: Համոզված եմ, որ գիտության և կրթության զարգացումը ու մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը չի կարելի հակադրել միմյանց»,- մինչ քննարկման մեկնարկը՝ ընդգծեց հանդիպման նախաձեռնող Էդուարդ Շարմազանովը:

Քննարկման ընթացքում հիմնական զեկուցողներն են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից մեկը: