Հիմարություն. ԱՄՆ-ի պետքարտուղարության պատասխանը Էրդողանի հայտարարությանը

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ակնարկել էր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ-ի կապի մասին. գրում է EH-ն:

Էրդողանը ԱՄՆ-ում ձերբակալված, իր հետ սերտ կապեր ունեցող թուրք գործարար Ռեզա Զարրաբի դատավարության թեմայով խոսելիս ասել էր հետևյալը. «Դեկտեմբերի 17-25-ի թակարդը տարել Ամերիկայում են դրել»:

Պետքարտուղարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է Նոյերթից, թե արդյոք ԱՄՆ-ն դավադրություն է կազմակերպում Թուրքիայի դեմ:

Նոյերթը պատասխանել է, որ այդ պատմությունը իրենք առաջին անգամ չեն լսում Թուրքիայից:

«Հեղաշրջման փորձը սատարելու վերաբերյալ մեզ ուղղված մեղադրողներին ի պատասխան ևս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ հիմարություն է»,- նշել է խոսնակը:

Լրագրողները Նոյերթից հարցրել են նաև, թե վերջինս ինչպես է մեկնաբանում ՆԱՏՕ-ի գործընկեր հանդիսացող Թուրքիայից հաճախակի հնչող նման մեղադրանքները:

«Թուրքիան ԱՆՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներից մեկը: Թուրքիայի հետ բազմաշերտ հարաբերություններ ունենք: Սակայն ԱՄՆ-ին հեղաշրջման փորձի նախապատրաստության մեջ մեղադրելը անհիմն է» եզրափակել է Նոյերթը:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով ԱՄՆ-ում ձերբակալված, ժամանակին կոռուպցիոն սկանդալի գործով անցած գործարար Ռըզա Զարրաբի մասին, ասել էր. «Դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում դրած թակարդը (Կոռուպցիոն սկանդալի շրջանակներում գյուլենական դատավորների ու դատախազների կողմից կազմակերպված ձերբակալությունները Թուրքիայում-խմբ.) տարել դրել են ԱՄՆ-ում»:

Ռըզա Զարրաբին 2016-ի մարտին ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու եւ ԱՄՆ-ին թալանելու մեղադրանքով։

Էրդողանի հետ սերտ կապերով հայտնի Ռըզա Զարրաբը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի գործով ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորների ու դատախազների միջամտության արդյունքում կարճ ժամանակ անց կոռուցիոն սկանդալի բացահայտման արդյունքում ձերբակալված բազմաթիվ պաշտոնյաներ ու գործարարներ, այդ թվում՝ Զարրաբը ազատ արձակվեցին: