Հանրությունը պետք է շատ հստակ պարզաբանում ստանա․ ինչու՞ են տղաները ականի վրա պայթել. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
Բոլորը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ երեկ Արցախում ականապայթյունի հետևանքով զինծառայողների մահվան առնչությամբ. «Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը։ Որովհետեւ, եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրե՛ն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ»:

 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Դեռ ինչքան պետք է այս լուրերը ստանանք եւ ուղղակի սպասենք հաջորդ այսպիսի հարվածին։

Հանրությունը պետք է շատ հստակ պարզաբանում ստանա․ ինչու՞ են տղաները ականի վրա պայթել(՞)։

– Նրանք անկարգապահություն են արել եւ պայթյունի պահին գտնվել այնտեղ, որտեղ չպե՞տք է գտնվեին։ Եթե այսպես է՝ ո՞վ է նրանց հրամանատարը եւ ինչու՞ չի կարողացել կարգ հաստատել իրեն ենթակա կազմի շրջանում։ Սա վերաբերվում է նաեւ այն դեպքին, եթե պայթյունը տեղի է ունեցել ականի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։

– Տարածքը գտնվել է թիկունքու՞մ․ այդ դեպքում ինչու՞ ականազերծված չի եղել կամ ինչու զգուշացնող նշաններ տեղադրված չեն եղել։

– Հակառակորդի ձեռնարկած ականանետային գրոհի հե՞տ գործ ունենք։ Այս մասին հաղորդագրության մեջ ոչինչ չկա։ Եթե այդպես է՝ նման դեպքերի կանխարգելման կամ կորուստները նվազագույնի հասցնելու մեր մարտավարությունը ո՞րն է։

Իհարկե, հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի մանրամասները պարզվում են, բայց չեմ հիշում, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգություններից հետո հանրությունը հասկանալի պարզաբանումներ ստացած լինի։ Անթույլատրելի է, որ մենք այս ամենը ընկալենք որպես լրահոսի հերթական վերնագիր։

Ամեն կյանքի համար մենք պետք է պատասխան տանք ու պարզաբանումներ ստանանք։ Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը։ Որովհետեւ, եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրե՛ն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ։

Մենք սա թույլ չենք տա»,- գրել է նա: