ՍԱՏՄ-ն Գյումրիի սննդի օբյեկտներում ստուգայցեր է իրականացրել․ սրճարաններում հայտնաբերվել են խախտումներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր հերթական ստուգումներ են իրականացրել Շիրակի մարզում՝ պարզելու, թե ինչքանով են պահպանվում հակահամաճարակային անվտանգության կանոններն ու պարետի որոշումները։

Գյումրիի կենտրոնական հատվածում, որտեղ մեծ թվով սրճարաններ ու հանրային սննդի տարբեր օբյեկտներ կան, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ ստուգումներ անցկացվեցին։

Ամենատարածված խախտումը, որ հայտնաբերվեց սրճարաններում, սեղանների միջև պատշաճ սոցիալական հեռավորության բացակայությունն է։ Այս խախտումն արձանագրվել է մի քանի սրճարանում։ Բացի այդ՝ եղել է նաև աղբամանների խնդիր։

Գյումրիի Ռիժկովի փողոցում գտնվող սրճարաններից մեկում էլ արդեն երկրորդ անգամ են խախտումներ հայտնաբերվում։ Առաջին անգամ՝ նախորդ շաբաթ, սեղանների միջև սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար 24 ժամով  կասեցվել էր սրճարանի գործունեությունը։ Այժմ խախտումներն այլ են։

«Չեն գրանցել՝ ինչով են ախտահանում իրականացրել, գրանցել են հաճախորդների, որոնք բարձր ջերմություն են ունեցել։ Տեսանելի վայրում փակ աղբաման չունեն՝ նախատեսված դիմակների համար։ Կասկածելի է՝ ինչո՞ւ են գրանցել բարձր ջերմությամբ մարդկանց, եթե բարձր ջերմություն ունի, պետք է ընդհանրապես թույլ չտային ներս մտնել»,- ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ պարտադիր է աշխատող անձնակազմի՝ օրական երկու անգամ ջերմաչափումն ու գրանցումը, հաճախորդների գրանցումը պարտադիր չէ։ Սրճարանը նորից կփակվի, թե՞ ոչ, կորոշի պարետատունը, իսկ եթե սանկցիա կիրառվի, նախորդի համեմատ կլինի ավելի խիստ։

Ըստ ՍԱՏՄ ղեկավարի՝ հիմնական խախտումներից են նաև դիմակի ոչ պատշաճ կրումը, մատյանների սխալ լրացումը, սոցիալական հեռավորության բացակայությունը։

Այն օբյեկտների մասով, որտեղ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնի աշխատակիցները կազմել են համապատասխան արձանագրություններ, որոնք կուղարկվեն պարետատուն։

Բացի Գյումրիից՝ ՍԱՏՄ աշխատակիցները ստուգումներ են իրականացրել նաև Շիրակի մարզի այլ բնակավայրերում։

Նշենք նաև, որ Շիրակում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով, մարզպետարանի աշխատակիցներից մշտադիտարկման աշխատանքային խմբեր են կազմվել։ Նրանք սննդի, տեսչական ու առողջապահական մարմինների հետ միասին ամենօրյա ռեժիմով շրջում են մարզի տարբեր օբյեկտներում՝ հետևելու տնտեսական գործունեության տեսակների աշխատանքների կազմակերպմանն ու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի իրականացմանը։

Էմմա Չոբանյան