Ուկրաինայի նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով․ Զելենսկու թեստի պատասխանը բացասական է

Լուրեր

13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է 112.ua-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Նշվում է, որ առաջին տիկինը լավ է զգում, հիվանդության որևէ ախտանշան չունի։ Ելենա Զելենսկայան ամբուլատոր բուժում է ստանում, նա մեկուսացված է ընտանիքի մյուս անդամներից։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին և երեխաները նույնպես թեստավորվել են, արդյունքները բացասական են։

Նախագահի աշխատակազմից հայտնել են նաև, որ աշխատանքային հանդիպումների ժամանակ և կենցաղում առաջին տիկինը մշտապես հետևել է կարանտինային կանոններին և կանոնավորապես COVID-19-ի թեստ հանձնել։ Նախորդ՝ հունիսի սկզբին հանձնած թեստի արդյունքը բացասական է եղել։

Առայժմ հայտնի չէ՝ երբ և որտեղ կարող էր վարակվել Ուկրաինայի առաջին տիկինը։ Ներկայում համաճարակային հետաքննություն է անցկացվում։ Միաժամանակ, Զելենսկայայի հետ շփում ունեցած բոլոր անձանց տեղեկացվել է վարակվելու պոտենցիալ վտանգի մասին, նրանց խորհուրդ է տրվել ինքնամեկուսանալ, հնարավորության դեպքում՝ նաև թեստավորվել։