Կորոնավիրուսի դեմ արածն ու չարածը․ նախարարը ներողություն է խնդրում, սակայն պատմությունը կրկնվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

Երեկ ուշ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հերթական անգամ կորոնավիրուսի թեմային անդրադարձավ ու անկեղծացավ՝ ընդունում է այս ընթացքում իր թույլ տված սխալներն ու դրանց համար ներողություն խնդրում։

Ըստ նրա՝ սխալների պատճառը կորոնավիրուսի մասին ինֆորմացիայի պակասն է եղել։ «Այո, միգուցե մենք ինչ-որ բանում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել։ Բայց չենք կայացրել, որովհետև վստահ չենք եղել, որ դա այդպես է»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի ներողությունը վերաբերում էր նախկինում իր արած հայտարարություններին, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեցին, ճիշտ ու տեղին չէին։ Նախարարը հիշեց, օրինակ, դիմակ կրել-չկրելու մասին իր իրարամերժ հայտարարությունները․ «Երկու հանգամանք կար, երբ ես ասում էի, որ փողոցում պետք չի դիմակ կրել։ Մի հանգամանքը դիմակների դեֆիցիտն էր, երբ պետք էր, որ այդ դիմակները հասնեին բժշկական հաստատություններին և սովորական մարդիկ ավելի քիչ կրեին այդ ժամանակ»։

Նկատենք, սակայն, որ մարտի 1-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն էր գրանցվել, Արսեն Թորոսյանը հավաստիացնում էր, որ Հայաստանը 165 հազար բժշկական դիմակ է ներկրել, ևս 50 հազարն էլ պատրաստվում է ներկրել։ Եվ ուրեմն՝ եթե այդքան դիմակներ էին ներկրվել, ինչպե՞ս կարող էր ընդամենը 18 օր անց առաջանալ բուժանձնակազմի դիմակների խնդիր, որ նախարարն էլ ստիպված լիներ բուժանձնակազմին դիմակներով ապահովելու նկատառումներից ելնելով, այսպես ասած, սորտավորեր բուժանձնակազմին և իրենց առողջության մասին մտածող քաղաքացիներին, որոնք ցանկանում էին դիմակ կրել։ Հետևաբար՝ կամ այդքան թվով դիմակ չէր ներկրվել երկիր, ինչպես նշում էր Թորոսյանը, կամ այս պատճառաբանությունն այնքան էլ անկեղծ չէ։

ԵՎ մի բան էլ․ եթե առաջիկայում ստեղծվի իրավիճակ, որ մենք չունենանք բավարար չափով պաշարված որևէ դեղամիջոց, արդյոք այդ դեպքում նախարարը պետք է հայտարարի, թե այդ դեղամիջոցը չի՞ օգնում և քաղաքացիներին հորդորի այն չկիրառել։

Ինչևէ, ուշագրավ է, որ երեկվա «անկեղծ» ուղիղ եթերում բազմաթիվ արդարացումների մեջ Արսեն Թորոսյանը չանդրադարձավ համավարակի դեմ պայքարի ամենակարևոր միջոցներից մեկին՝ թեստավորմանը և ներողություն չխնդրեց զանգվածային թեստավորման հանրային պահանջը «թեստամոլուցք» անվանելու համար, այն դեպքում, երբ թեստավորման արդյունավետությունն ու կարևորությունը միջազգային փորձով է ապացուցված․ «Էս թեստամոլուցքը նույնիսկ դադարել է, իհարկե, ինձ զարմացնել, բայց զայրացնում է։ Թեստը պանացեա (համադարման) չի, թեստը պետք է արվի ըստ ցուցումի»։

Իսկ գուցե թեստերի դեպքո՞ւմ էլ գործել է դիմակներ չկրելու՝ նախարարի ներկայացրած հիմնավորումը։ Եթե նախարարը կարող էր կոչ անել դիմակ չկրել՝ հետագայում դա պատճառաբանելով դիմակների դեֆիցիտով, հնարավո՞ր է, որ հիմա էլ թեստավորման նշանակությունը չկարևորելու պատճառն այն է, որ թեստերի դեֆիցիտ կա։

Ի դեպ, թե որքան թեստ կա պաշարված, հայտնի չէ, քանի որ ինչպես մեզ փոխանցեցին Առողջապահության նախարարությունից, դրանք մի քանի պահեստում են, և իրենք չունեն առկա թեստերի վերաբերյալ հստակ հաշվարկ։

Ուշագրավ է, որ այսօր Հայաստանում «թեստավորման ենթակա» են համարվում միայն կորոնավիրուսի ակտիվ ախտանիշներ ունեցողները։ Չեն թեստավորվում անգամ նրանք, ովքեր վարակակրի հետ անմիջական շփում են ունեցել, սակայն անախտանիշ են։ Նման դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում կորոնավիրուսի վճարովի թեստ հանձնել՝ մոտ 25 հազար դրամի դիմաց։

Այսօր, սակայն, պարետի որոշմամբ մեկ օրով կասեցվեց դրանցից մեկի աշխատանքը։ Անանկնալ այցի ժամանակ, տեսչական մարմնի աշխատակիցները «Prom test» լաբորատորիայում խախտումներ էին արձանագրել։ Արսեն Թորոսյանն իր ուղիղ եթերում նշում է․ Հայաստանում կատարվող թեստերի 25%-ը դրական արդյունք է գրանցում։ Սա այն դեպքում, երբ թեստերի օրական միջին ցուցանիշը դժվարությամբ է 1500-ի հասնում։ Հետևաբար, եթե մեծանա թեստերի թիվը, կավելանա նաև դրական արդյունքի տոկոսը։ Ըստ այդմ՝ ավելի շատ վարակակիրներ կհայտնաբերվեն։

Նախարարն ասում է․ մենք ոչ մի թիվ չենք թաքցնում։ Գուցե հենց սա՞ է քիչ թեստավորման պատճառը։ Չէ՞ որ հակառակ պարագայում՝ դեպքերի օրական թիվը կարող է 1000-ը գերազանցել, իսկ իշխանությունները չեն ուզում խուճապն ավելի մեծացնել։ Եվ այս ամենը՝ կրկին համաշխարհային փորձի առկայության պայմաններում։

Ուսումնասիրելով այդ փորձը, Factor.am-ն առանձնացրել է այն երկրները, որոնք բնակչությամբ Հայաստանին մոտ են և զանգվածային թեստավորման միջոցով այս ընթացքում հասցրել են բավականին դրական արդյունք գրանցել։ Օրինակ՝ Լիտվայում, որտեղ բնակչությունը Հայաստանից պակաս է, արդեն հասցրել են 350 հազար թեստավորում իրականացնել։ Կրկին Հայաստանից էլ քիչ բնակչություն ունեցող Քաթարում թեստավորումները 275 հազարի են հասնում։

Ո՛չ բնակչության թվով, ո՛չ էլ տնտեսության զարգացվածությամբ աչքի չընկնող Բահրեյնում շուրջ 394 հազար թեստավորում է կատարվել։ Ավելի շատ թեստ կատարած, բայց բնակչության թվով Հայաստանին հավասար կամ, նույնիսկ, զիջող երկրներից են նաև Էստոնիան, Մոլդովան ու Լատվիան։ Օրինակ՝ Լատվիայում մինչ օրս արված թեստերը 123 հազարից ավելի են։

Վերոնշյալ գրեթե բոլոր երկրներում կորոնավիրուսից ապաքինվածները ընդհանուր դեպքերի 60-70%-ն են կազմում։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ համատարած թեստավորումն իսկապես կորոնավիրուսի դեմ պայքարի կարևորագույն միջոցներից է։

Հայաստանում փետրվարի 3-ից մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի ընդամենը 75․389 թեստավորում։ Ուղիղ 22 օր առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Factor․am-ի հետ զրույցում նշել էր, որ մոտ 10 օրից կավարտվի տեղական թեստերի փորձարկման փուլը։ Առ այսօր հայկական թեստերի կիրառման մասին տեղեկատվություն չկա։

Կանադայում բնակվող վիրուսաբանության հայազգի պրոֆեսոր Լևոն Աբրահամյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե գերմանական մի ընկերություն արդեն տևական ժամանակ է կորոնավիրուսի թեստեր է արտադրում՝ յուրաքանչյուրը 1․73 դոլար արժողությամբ, և որ ԱՀԿ-ի իմացությամբ այդ թեստերը աշխարհի 60 երկիր են ներկրվում։ Հայաստանում կորոնավիրուսի 100 հազար թեստի արտադրության համար կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլար է տրամադրել։ Եթե ընդունենք վիրուսոլոգի ներկայացրած տվյալները, ապա ստացվում է, որ այդ նույն գումարով Հայաստանը կարող էր 318 հազար թեստ ներկրել և դա անել դեռ 3 ամիս առաջ։ Հավանականությունը մեծ է, որ դեռ ամիսներ առաջ նման քանակի թեստ ունենալով, առողջապահական համակարգը վարակակիրներին ավելի շուտ կհայտնաբերեր։

Միայն թե, ցավոք, ըստ նախարարի, թեստը «բուժում» չէ։ Դատելով նրա վերջին ուղիղ եթերից, սակայն, չի բացառվում, որ առաջիկայում հանրությունը նաև կորոնավիրուսի թեստերի վերաբերյալ ներողություն կլսի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան