Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը. հրապարակվել է դատարանի վճիռը

Լուրեր

13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Բոլորը

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը բավարարել է ընկերության հայցն ընդդեմ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:

«Հիշեցնենք, որ Նազելի Վարդանյանը, ով ընդգրկված էր ՀՀ վարչապետի որոշմամբ 2018թ. ստեղված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբում, խմբի անդամների 2018թ. նոյեմբերին կայացած հրապարակային քննարկման ընթացքում «Լիդիան Արմենիայի»  հասցեին հնչեցրել էր իրականությանը չհամապատասխանող, կեղծ հայտարարություններ, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանք, որոնք դատարանը համարեց զրպարտություն:

Դատարանը եզրահանգել է, որ «…բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանը առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ»: Իսկ տվյալ դեպքում «Լիդիան Արմենիայի» հասցեին Նազելի Վարդանյանի հնչեցրած հայտարարությունը չունի փաստական հիմք, կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ, ինչն էական վնաս է հասցրել «Լիդիան Արմենիայի» գործարար համբավին:

Դատական վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում հրապարակել հերքում, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիայի» բռնագանձել 100 000 ՀՀ դրամ:

Խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և պետք է ուղեկցվի որոշակի պարտականություններով և պատասխանատվությամբ, այդ թվում հանրության առջև: Հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվությունը բարոյական և իրավական կատեգորիա է, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ուստի կոչ ենք անում հետայսու զերծ մնալ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անպատասխանատու, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: