Մինչև մյուս տարվա գարուն համաճարակը լինելու է մեզ հետ․ մեզ հարկավոր է ձեր աջակցությունը․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Այսօր ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ճանաչելիության հետ կապված խնդիր կա, և մենք դրա հետ կապված շատ մեծ դիլեմաների և առեղծվածների ենք հանդիպում։ Պարետատան այսօրվա նիստից հետո հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց մի բան ակնհայտ է․ մենք հստակ գիտենք, որ այդ վիրուսից խոցելի որոշակի խմբեր կան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու մեր տարիքով հայրենակիցները, և մենք պետք է ամեն ինչ անենք՝ նրանց պաշտպանելու համար»,- հավելեց նա։

Վարչապետի խոսքով՝ աշխարհը շարունակում է հետազոտել հիվանդությունը, և հույս հայտնեց, որ մոտ ապագայում կգտնվի պատվաստանյութ․ «Բայց մասնագետները չեն բացառում, որ պատվաստանյութ չգտնվի։ Հետևաբար՝ ես ծայրահեղ ճիշտ եմ գնահատում մեր որդեգրած ռազմավարությունը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ համատեղ և զուգահեռ»։

Փաշինյանն ասաց՝ եթե նույնիսկ հիմա Հայաստանում ամենօրյա զրո դեպք ունենանք, այն պայմաններում, երբ կորոնավիրուսն աշխարհում առկա է, երբ բացենք սահմանները, կորոնավիրուսը ներթափանցելու է, իսկ այդ դեպքում մենք ավելի անպաշտպան կարող ենք լինել։

«Մենք գիտենք, որ գոնե մինչև մյուս տարվա գարուն համաճարակը լինելու է մեզ հետ։ Ես ինքս մեր որդեգրած ռազմավարության մեջ համոզված եմ, և այս ռազմավարությունը մենք շարունակելու ենք այնքան, ինչքան հնարավոր լինի։ Եվ որպեսզի սա հնարավոր լինի, մեզ՝ Կառավարությանը, ինձ անձամբ հարկավոր է ձեր աջակցությունը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։