Ադրբեջանում պաշտոնյային աշխատանքից ազատել են քրիստոնեություն ընդունելու պատճառով

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Հունիսի 10-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը քննել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների վարչության նախկին աշխատակից Ռահիմ Ախունդովի հայցը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե իրեն աշխատանքից հեռացրել են կրոնական խտրականության պատճառով, մասնավորապես՝ քրիտոնեության ընդունելու համար։

Ախունդովը նշել է, որ աշխատանքից պաշտոնապես ազատելուց առաջ մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ արդեն հայտնել են իր պաշտոնանկության մասին՝ կրոնը փոխելու պատճառով։

«Նախօրոք ինչպե՞ս կարող էին իմանալ իմ հեռացման մասին»,- Ախունդովի խոսքերն է մեջբերում Turan գործակալությունը։

Նա նաև նշել է, որ խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը իր՝ աշխատանքից ազատման մասին հրամանը ստորագրել է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ այցով եղել է Իրանում, և ֆիզիկապես չէր կարող դա անել։

Վերաքննիչ դատարանը Ախունդովի ազատման որոշումն ուժի մեջ է թողել։ Նա մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի Գերագույն դատարան։

Էմմա Չոբանյան