ՄԻՊ-ի աջակցությամբ կարճվել է ուսման նպատակով տարկետում ստացած երիտասարդի նկատմամբ հարուցված քրգործը

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Արտերկրում ուսում ստացող զինապարտի հայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդուն ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառելու և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու հարցերում:

« Զինապարտի հայրը տեղեկացրել է, որ որդին ընդունվել է արտերկրի համալսարաններից մեկը և այդ հիմքով նրան տրվել է տարկետում:

Քաղաքացու պնդմամբ՝ թեև զորակոչից որդու տարկետման ժամկետը լրացած չի եղել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում չի ստացել, սակայն զորակոչից որդու խուսափելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու՝ որդին նոր անձնագիր ստանալու նպատակով վերադարձել է Հայաստան, սակայն հարուցված քրեական գործի պատճառով անձնագիր չի տրամադրվում, և ուսումը շարունակելու նպատակով չի կարողանում վերադառնալ արտերկրից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, բարձրացված հարցի կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարզաբանման մեջ Դատախազությունը տեղակացրել է, որ զինապարտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Զինապարտի հայրը լրացուցիչ տեղեկացրել է, որ որդին հաշվառվել է Զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ և անձնագիր»,- ասված է հաղորդագրությունում: