«Գազպրոմ»-ը մերժել է գազային պայմանագիրը վերանայելու՝ Բելառուսի առաջարկը

Լուրեր

30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
Բոլորը

«Գազպրոմ»-ը պատրաստ է բանակցություններ սկսել 2021 թվականին Բելառուս գազի մատակարարումների շուրջ, եթե Մինսկը հետևի գործող պայմանագրին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարությունում։

««Գազպրոմ»-ի ղեկավարը պատասխանել է Բելառուսի էներգետիկայի նախարարի նամակին, որը ստացվել է անցյալ շաբաթ։ Նամակում նշվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ գազի մատակարարումների գնային պայմանները վերջնականապես համաձայնեցվել են 2020 թվականի փերտվարի 14-ին»,- ասվում է հաղորդագրությունում։

Բելառուսի Էներգետիկայի նախարարը, հիշեցնենք, անցյալ շաբաթ նամակ էր ուղարկել «Գազպրոմ»-ին՝ 2020 թվականին գազի մատակարարումների պայմանների և 2021 թվականի հունվարի 1-ից գազի գնագոյացման մասին առաջարկություններով։

Փետրվարին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմենկոն հայտարարել էին, որ Մինսկի համար գազի գինն այս տարի կմնա նույնը՝ 127 դոլար՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց։ Այն ժամանակ Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը հայտարարել էր, որ սա բազային տարբերակն է, բայց Մինսկը կփորձի հասնել «ոչ մեծ շտկման»։

Ապրիլի սկզբին էլ Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը հաղորդեց, որ «Գազպրոմ» գազի գնի նվազման հայտ է ուղարկվել։ Լուկաշենկոն, իր հերթին, հայտարարեց, որ հաշվի առնելով լոգիստիկան՝ ռուսաան գազը պետք է արժենա 40-ից 45 դոլար։

Ապրիլի վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընդգծեց, որ նույնիսկ էներգակիրների գների ներկայիս անկման պայմաններում պայմանագրով ստանձնած պարտավորությունները պահպանվում են։

Միաժամանակ, մայիսի վերջին «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ մատակարարումների շուրջ բանակցություններ պատրաստ են սկսել այն բանից հետո, երբ կարգավորվի Բելառուսի՝ հումքի համար 165.6 մլն դոլարի պարտքը, ինչին ի պատասխան՝ Մինսկը հայտարարեց, որ Մոսկվային պարտք չունի։