Իրանում կորոնավիրուսի 2.043 նոր դեպք և 70 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 173.832
Քաղաքականություն
08.06.2020 | 16:51Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173.832ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.043 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 173.832է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 70 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8.351-ի:
Միաժամանակ, մինչ օրս 136.360 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Հիվանդներից 2.619-ի վիճակը ծանր է: