Ո՞վ է նշանակվելու Հայաստանի նոր ոստիկանապետ

Լուրեր

19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
Բոլորը

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի նրա տեղակալը՝ Վահե Ղազարյանը։ Վարչապետի այս որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո:

ՀՀ նոր ոստիկանապետը ծնունդով Տավուշի մարզից է, 46 տարեկան։ 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2009-ին՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Ծառայել է Զինված ուժերում։ 2003-2004 թվականներին Ոստիկանության Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ է աշխատել, 2005-2007 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր է եղել, 2007-2008 թվականներին՝ ավագ օպերլիազոր։

Վահե Ղազարյանը 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի, իսկ 2012-2016 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնները։ 2016-2018 թվականներին Ղազարյանն զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը, ապա 2018-ից 2019 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Անցած տարի մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում։ Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի: