Արարատի մարզում կորոնավիրուսի 1.069 հաստատված դեպք կա․ Գարիկ Սարգսյան
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի»,- գրել է նա: