Արգիշտի Քյարամյանի համար ստեղծված ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի հաստիքը մեկ ամիս է՝ թափուր է

Լուրեր

13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Բոլորը

Այսօր՝ հունիսի 5-ին, լրացավ մեկ ամիսը ինչ Քննչական կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնը թափուր է: ՔԿ նախագահը 5-րդ տեղակալ ունեցել է ընդամենը մի քանի ժամով, երբ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշանակվեց այդ պաշտոնին, ստացավ սպայի դասային կոչում և տեղափոխվեց ԱԱԾ:

Նա արդեն մեկ ամիս է՝ զբաղեցնում է ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Կառավարության e-gov.am կայքում՝ վարչապետի որոշումների բաժնում չկա ՔԿ նախագահի նոր տեղակալի նշանակման համապատասխան որոշում: ՔԿ-ից էլ մեզ փոխանցել են, որ նախագահը 5-րդ տեղակալ այս պահին չունի, թեև հաստիքն առկա է:

Արգիշտի Քյարամյանին ՔԿ նախագահի տեղակալ, իսկ հետո՝ մի քանի ժամ անց, ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը ենթադրությունների տեղիք տվեց, որ ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի հաստիքը ստեղծվել է հենց Քյարամյանին արագ ԱԱԾ տեղափոխելու համար:

Բանն այն է, որ ըստ օրենքի, ԱԱԾ-ում սպայական կոչումներ ստանալու համար պետք է տարիներով աշխատել այդ համակարգում, մինչդեռ ՔԿ-ի պարագայում` կարելի է բարձր կոչում ստանալ առանց տարիներ կորցնելու: ԱԱԾ տնօրեն կամ տեղակալ նշանակվելու համար անհրաժեշտ է գնդապետի կոչում կամ դրան հավասարազոր այլ պաշտոնի նշանակված լինեը, ինչպիսին, օրինակ, ՔԿ նախագահի տեղակալն է:

ՔԿ նախագահի հինգերորդ տեղակալի պաշտոնը հենց Քյարամյանի համար ստեղծելու մասին է խոսում այն, որ հաստիքը կառավարության որոշմամբ բացվել է այս տարվա ապրիլի 30-ին, ինչից ուղիղ հինգ օր անց Արգիշտի Քյարամյանը նշանակվել է այդ պաշտանին և ազատվել:

Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը հանրությանը հայտնի դարձավ հեղափոխական պաշտոնյայի համար իր աննախադեպ հայտարարությամբ։ Նա հենց կառավարությունում, Factor.am-ի հարցերին ի պատասխան, հրաժարվեց պարզաբանել, թե իր և կնոջ հայտարարագրում առկա միլիոններն ինչպես են ձևավորվել։ Եվ մինչ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր պաշտոնյաների ունեցվածքի ծագումնաբանությունը պետք է հասանելի լինի հանրությանը, Քյարամյանը հայտարարում էր, որ իր ունեցվածքի մասին հարցերն էթիկայից դուրս են։

Նարեկ Կիրակոսյան