Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց

Լուրեր

10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար:

««Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է: «Մաքուր ջրածնի պերօքսիդի 0,5 տոկոս կոնցենտրացիան վերացնում է կորոնավիրուսը: Մեր ստեղծած «Բիօքսիլ 2»-ում ջրածնի պերօքսիդի պարունակությունը 5 անգամ ավելի է՝ 2 տոկոս է: Այնտեղ կան նաև ջրածնի պերօքսիդի ակտիվարարներ,  որով ջրածնի պերօքսիդի ազդեցությունն ավելացնում են տասնյակ անգամներ: «Բիօքսիլ 2»-ն ակտիվ է մանրէների շատ տեսակների համար: Բացի այդ, այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ»,- վստահեցրեց ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «Բիօքսիլ 2»-ի ստեղծման և արտադրության աշխատանքների ղեկավար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:

«Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է «Բիօքսիլ 2»-ի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:

«Բիօքսիլ 2»-ի արտադրությունը կազմակերպվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածքում հիմնված արտադրամասում, որի հզորությունն օրական 2 տոննա է: Ներկայումս «Բիօքսիլ 2»-ի արտադրության հիմնական պատվիրատուն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է, որը ձեռք է բերել այս ախտահանիչ նյութը ՀՀ ԳԱԱ համակարգի կառույցների ախտահանման համար: ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը և ՀՀ ԳԱԱ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները շաբաթը երկու անգամ ախտահանվում են «Բիօքսիլ 2» ախտահանող-լվացող նյութով:  Որպես նվիրատվություն 1 տոննա «Բիօքսիլ 2» Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար»,- ասված է հաղորդագրությունում: