«Ֆեյք նյուզ է»․ Թեա Ծուլուկիանին՝ Վրաստանի վարչապետի հնարավոր հրաժարականի մասին

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին այսօր հրավիրված ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Գիորգի Գախարիայի հնարավոր հրաժարականի մասին լուրերին՝ դրանք կեղծ որակելով։

«Կեղծ տեղեկություն է, այսպես կոչված՝ «ֆեյք նյուզ»։ Ոչ ոք չի հեռանում։ Պարոն Գախարիան վարչապետ է, որը մեր թիմը տանելու է ընտրություններում հաղթանակի»,- «Sputnik Georgia»-ի փոխանցմամբ՝ ասել է Ծուլուկիանին։

Նրա խոսքով՝ բոլոր նախարարները մնալու են իրենց պաշտոններում, իսկ Կառավարությունը պայքարելու է ապատեղեկատվության աղբյուրների դեմ։

«Սա լինելու է թիմ, որը ոչ միայն հաղթելու է համաճարակին, ոչ միայն երկրի համար առանց վիզայի ռեժիմ է ապահովելու, այլև բերելու է մեծ եվրաինտեգրացիայի։ Սա լինելու է նաև կառավարական թիմ, Կառավարություն, խորհրդարան, որը թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով կրկին հաղթելու է «ֆեյք նյուզ» տարածող ընդդիմությանը»,- ասել է Թեա Ծուլուկիանին։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ վրացական լրատվամիջոցներում վարչապետ Գիորգի Գախարիայի և մի քանի նախարարների հրաժարականի մասին լուրեր են պտտվում։