Ձեզ պահեք Սերժի ժամանակվա պետականամետության կոնցեպտի ներքո․ Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. Լեհ մարզիկը լողալով հատել Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ համաճարակի վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին՝ ընդգծելով, որ եղան որոշակի քաղաքական շահարկումներ։ Պատգամավորը կոչ արեց գործընկերներին պետականամետ վարք ցուցաբերել։

«Ես ուզում եմ խոսել 2000-ականներին Հայաստանի քաղաքական լեքսիկոն մտցված մի բառի մասին՝ պետականամետ։ Հիշո՞ւմ եք, այն ժամանակ այդ բառը մտցվեց մեր քաղաքական լեքսիկոն մի պարզ պատճառով, որ ինչ էլ անի իշխանությունը՝ թալանի, ընտրություն կեղծի, ընտրատեղամասում ծեծուջարդ անի, ասեին՝ դե, ժողովուրդ ջան, եկեք մեզ պահենք պետականամետ։ Պետությունն իրենք նույնացնում էին իշխանության հետ՝ հանցագործություններն ու թալանը ծածկելու համար։ Հիմա, երբ մեր պետությունը, մեր հասարակությունը բախվել է մի օբյեկտիվ խնդրի, որին բախվել են աշխարհի գերտերությունները, մեկը՝ մի քիչ հաջող, մեկը՝ մի քիչ պակաս հաջող փորձում է հաղթահարել այս խնդիրը, այստեղ է դրսևորվում, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ձեր պետականամետությունը։ Եկեք պատկերացնենք՝ մի 5 տարի առաջ ենք խոսում, պատկերացնենք, թե Սերժի ժամանակներն են, և խնդրում եմ, ժողովուրդ ջան, ձեզ պահեք Սերժի ժամանակների պետականամետության կոնցեպտի մեջ»,- ասաց Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։