«Զանգեզուր» արգելավայրում հայկական մուֆլոններ են նկատվել
««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ։ Այս մասին ասվում է Զանգեզուր կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։
«Ուրախալի լուր
ԲՀՀ Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացված մշտադիտարկման արդյունքում ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini):
Լուսանկարի հեղինակ՝ Ալեքսանդր Մալխասյան»,- ասված է գրառման մեջ։