Սա սպառնալիք է ազգային անվտանգությանը. Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել կազմակերպիչներով
Հասարակություն
02.06.2020 | 10:36«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել: