Արցախի ԱԺ նախագահը պաշտոնական այցով Երևան կգա
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական այցով Երևան կգա։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Վաղը պաշտոնական այցով մեկնում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։
Հանդիպումներ են նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումներին անպայման մանրամասն կանդրադառնամ»,- գրել է Արթուր Թովմասյանը։