Տեղեկություն ունենք, որ «Վերջին զանգ»-ի գաղտնի խնջույք են անելու. նախարարը դիմեց ոստիկանապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.05.2020 | 11:47Ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ի Կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Թեև մենք ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ միջոցառումներ չիրականացնեն, բայց տեղեկություններ ունենք, որ որոշ տեղերում կազմակերպվում են, և այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա:
Նախարար հավելեց՝ իրենք խոստացել են, որ համավարակի հաղթահարումից հետո մեկ օր կնշանակեն և ամբողջ հանրապետություն կնշեն այդ օրը, բայց հիմա պետք է զերծ մնալ միջոցառումներից:
Մանրամասները՝ տեսանյութում։