Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակցին գույքով դուրս են արել. Թեհմինա Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Կանաչապատման հիմնարկի նորաթուխ տնօրենը՝ Արա Աղայանը, ում պաշտոնավարման մեկ ամիսը նույնիսկ չի բոլորել, կադրային ջարդ է իրականացնում, հրահանգներ է տալիս, մունաթ է գալիս: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ ընդգծելով, թե տնօրենը քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական ընտրությամբ է նշանակվել:

«Երբ հիմնարկի տնօրենի մրցույթը երկու հոգի հաղթահարեց, արդեն գիտեինք՝ ով է նշանակվելու, Աղայանը քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է, և նա էր անցնելու: Պարոն Աղայանը հոխորտում է աշխատակիցների վրա, ստիպում է դիմումներ գրել, այդ թվում՝ հոգեբանական ճնշում է գործադրում, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, հետո միայն մտնել իր աշխատասենյակ, որի իրավունքն իհարկե չունի»,- հայտարարեց ավագանու անդամը, ապա հայտնեց, թե երեկ տեղեկություն է ստացել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա:

«Նա հրաժարվել է՝ դրա տակ հիմք չտեսնելով, և այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատման բաժնի պետն իրերով այդ մարդուն գույքով դուրս են հանել վարչական շրջանի շենքից»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան