Կդյուրացվի Հնդկաստանի քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը
Քաղաքականություն
16.11.2017 | 14:56Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաև ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը: