Հյուրանոցային ոլորտին միակ օգնողը հյուրն է. Գյումրիի հյուրանոցային բիզնեսը ծանր վիճակում է

Լուրեր

03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Մայիսի 18-ից հանվեցին տնտեսական գործունեության տարբեր ոլորտների մի շարք սահմանափոկումներ ևս։ Շատ տնտեսվարողներ արդեն անցել են բնականոն գործունեության, իսկ մյուսներն դեռ սպասում են։

Ստեղծված իրավիճակում բարդ դրության մեջ է հատկապես հյուրանոցային, հյուրատնային բիզնեսը, որը շարունակում է մեծ վնասներ կրել։ Այս առումով ծանր վիճակում են հայտնվել Գյումրի հյուրանոցներն ու հյուրատները. քաղաքն այս տարի պատրաստվում էր մեծ թվով զբոսաշրջիկների հյուրընկալել։ Չնայած պարետատան կողմից սահմանափակումներ չեն կիրառվել հյուրանոցների դեպքում, այնուամենայնիվ, այս ոլորտն ամենատուժածներից է։ Գյումրիի հյուրանոցները, կորոնավիրոսային իրավիճակով պայմանավորված, այսօր մնացել են առանց հյուրերի, հյուրանոցային բիզնեսը ծանր օրեր է ապրում։

«Հայաստանում բոլոր տեղերում իրավիճակը նույնն է։ Ոչ միայն Գյումրիի, այլև ամբողջ Հայաստանի համար շատ պիկային տարի էր սպասվում, զգացվում էր պատվերների քանակից։ Հիմա արդեն, թերևս, միայն ներքին զբոսաշրջիկներ ունենանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Kayaran Home» հյուրատան սեփականատեր Լուսինե Մանուկյանը։

Այս տարի ոլորտի մասնագետները հիմնական շեշտը դնում են ներքին տուրիզմի վրա՝ միայն դրանից եկամուտ ակնկալելով։

«Մենք էլ հասկանում ենք, որ այս տարի ավելի շատ կենտրոնացած կլինենք ներքին տուրիզմի վրա։ Վերջին տարիներին մեր արտագնա տուրիզմն էլ էր բավական ակտիվացել, և շատերը, ստեղծված իրավիճակում, հիմա կենտրոնացնելու են նախատեսված գումարները Հայաստանի վրա։ Իհարկե, դա նաև ուրախալի է»,- ասաց Լուսինե Մանուկյանը։

Չնայած հիմա տեղաշարժի և մի շարք այլ սահմանափակումներ հանված են, այնուամենայնիվ, մարդիկ դեռ չեն շտապում հանգստի մեկնել։ Հյուրանոցներում պատվերներ չկան։ Մեր զրուցակցի կարծիքով՝ աշխուժություն կնկատվի, երբ  բոլոր սահմանափակումները հանվեն, անցած ամիսների պես էլ հունիսից ևս  զբոսաշրջային ակնկալիքներ չկան։

«Դեռ շարժը չի զգացվում։ Հարցնում են, այնպես չէ, որ դա չկա, բայց շատ քիչ է: Սահմանափակ թվով հյուրեր ենք այս ընթացքում ունեցել, մատների վրա հաշված»,- ասաց Լուսինե Մանուկյանը։

Նա նշեց, որ Կառավարության աջակցության ծրագրերից օգտվել է. կարծում է՝ պետությունն իր հնարավորությունների չափով բիզնեսին օգնելու համար ամեն ինչ անում է։

«Որպես հյուրանոցի աշխատակից՝ օգտվել ենք աջակցությունից, որպես հյուրատուն՝ օգտվել եմ, քանի որ որպես ֆիզիկական անձ եմ գրանցված հարկայինում։ Իրականում պետությունն արդեն շատ բան անում է, եթե իսկապես հասկանում ես պետության վիճակը ու արած ծախսերը: Ճիշտ է, բողոքներ լսում եմ, շատերի հետ համեմատած՝ քիչ գումար է, բայց դե՝ պետք է հասկանանք, որ պետությունը դրանից ավելի չի էլ կարող, որ բոլոր ոլորտներին աջակից լինի»,- ասաց Լուսինե Մանուկյանը՝ հավելելով, որ հյուրանոցային ոլորտում ամենակարևոր օգնությունը  հյուրերի առկայությունն է։

«Հյուրանոցային, հյուրընկալության ոլորտն այնպիսին է, որ եթե հյուր չեղավ, ինչքան էլ տնտեսական օգնություն լինի, գիտեմ՝ տարբեր ծրագրեր կան, վարկային ծրագիր, որ բեռը մի փոքր թեթևանա, բայց չեմ կարծում շատ օգնի: Ինչ էլ լինի, եթե հյուրի շարժ չլինի, լիարժեք տնտեսական օգնություն չի կարող լինել հյուրանոցային ոլորտի  համար։ Մի փոքր կթեթևացնի բեռը, որպեսզի չփակվեն, աշխատակիցներին աշխատավարձ տան, բայց հյուրանոցային, տուրիզմի ոլորտին միակ օգնողը հյուրն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մոտակա ամիսների համար տուրիստական փաթեթները չեղարկված են։ Հյուրանոցային ոլորտի տնտեսվարողները զբոսաշրջային հոսքի հույս ունեն  օգոստոս-հոկտեմբերին: Դա էլ, իհարկե, կախված է իրավիճակից։

Էմմա Չոբանյան