«Վախենում ենք, բայց ելք չունենք». քաղաքացիները՝ հանրային տրանսպորտից օգտվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
11.06.2026 | 15:37
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե ռուս դիտորդները ՀՀ ընտրություններում «բազմաթիվ խախտումներ» են արձանագրել
11.06.2026 | 15:28
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
11.06.2026 | 15:26
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջներին
11.06.2026 | 15:15
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
11.06.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացվելու հավանակության մասին // Այս ձմեռ գազի գինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 15:02
ՌԴ-ի հետ առանց վիճաբանության մեջ մտնելու, հարցերը կքննարկենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:59
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. նա հետախուզվում է
11.06.2026 | 14:55
Իվետա Տոնոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բոլորը

Կորոնավիրուսի՝ գրեթե 5 հազարի հասնող հաստատված դեպքի պայմաններում ( դեպքերից միայն 351-ն այսօր է գրանցվել ) հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը՝ նոր կանոններով: Պարետատան որոշման համաձայն՝ ուղևորները և վարորդը պետք է պարտադիր կրեն անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց։ Կանոններին չհետևողները կտուգանվեն 100 հազար դրամի չափով:

Ավելի քան 1 ամիս դադարից հետո այսօր Երևանի կանգառները կրկին մարդաշատ են, իսկ փողոցներում կրկին երթուղային տաքսիներն ու ավտոբուսներն են։ Այժմ, սակայն, կանգառներում տրանսպորտի սպասող քաղաքացիների կողքին նաև Ոստիկանության աշխատակիցներ են։ Երթուղային տաքսին կամ ավտոբուսը կանգնում է, և մինչ ուղևորները դուրսուներս կանեն, Ոստիկանության աշխատակիցը մոտենում է և ստուգում՝ արդյոք բոլորը դիմակով են և արդյոք ուղևորների քանակը չի գերազանցում նստատեղերի քանակին։

Ոստիկանները մեզ հետ զրույցում նշեցին, որ խախտումների դեպքում տուգանում են ոչ թե քաղաքացիներին, այլ վարորդին։ Ավտոբուսներում, որտեղ մեր նկարահանող խումբը եղավ, վարորդները վստահեցնում էին․ առանց դիմակ ուղևորներին չեն թողնում ավտոբուս բարձրանալ։ Վարորդները, թեև խոստովանում են, որ դիմակով աշխատելն անհարմար է, սակայն պարետատան սահմանած կանոնների հետ համաձայն են։

Պարետատան նոր որոշմամբ՝ մայիսի 18-ից ուղևորները գումարը պետք է միայն մանրադրամով վճարեն՝ կանխիկ գումարի հետ շփումը նվազեցնելու համար։ Վարորդները մեզ հետ զրույցում նշեցին․ քաղաքացիների համար սա նորություն է։ Երևանյան մի քանի ավտոբուսով երթևեկելիս մեր նկարահանող խումբն արձանագրեց, որ ուղևորները չէին գերազանցում նստատեղերի քանակին։ Շատ ավտոբուսներ անգամ կիսադատարկ էին։ Փորձեցինք պարզել նաև՝ ինչպես են տրանսպորտի նոր՝ կորոնավիրուսային կանոններին վերաբերվում քաղաքացիները։

Թե որքան ժամանակ կտևեն այս սահմանափակումները, առայժմ հայտնի չէ։ Համենայն դեպս՝ մեկ օրում արձանագրված աննախադեպ՝ 351 դեպքը փաստում է, որ Հայաստանի վարակման ցուցանիշը, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, բարձր է, իսկ միտումները՝ բացասական են։

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են․ եթե վարակման դեպքերը շատանան, չի բացառվում, որ նախկինից ավելի կոշտ սահմանափակումներ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան