Չեմ կարծում՝ գործող կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական տա. Էդուարդ Շարմազանով

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ այս օրերին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից վարչապետին ուղղված քննադատությունները պայմանավորված են նրանով, որ քաղաքական աշուն է և կրքերը թեժանում են:

«Ես չեմ զարմանում, իրենք ընդդիմադիր կուսակցություն են: Մենք գտնում են, որ Կառավարության քաղաքականությունը միտված է լուծելու այն խնդիրները, որոնք կան երկրում, ինչքան է արդյունավետ, ինչքանով՝ ոչ, ցույց կտա ժամանակը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող կուսակցության մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ այս օրերին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները քննադատում են կառավարության գործունեությունը, ավելին՝ երեկ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կառավարությունը տապալվել է: Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ, որ Կառավարությունը տապալվել է, սակայն նշեց, որ բնական է ընդդիմության քննադատությունը:

««Ելք»-ը կարո՞ղ է քննադատել, «Ծառուկյան» դաշինքը՝ ո՞չ: Ազգային ժողովում թիվ մեկ ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է: Հիմա իրենք հարց են բարձրացրել, ընդդիմությունը, ինչպես մեր հարգարժան առաջին նախագահն էր ասում, քննադատելու համար է, իշխանությունը՝ պատասխանելու»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Factor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական տա, ՀՀԿ խոսնակն ասաց, որ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում: