Կորոնավիրուսի տեղական թեստերը դեռ չկան, իսկ List.am-ում առուծախ է․ ինչպե՞ս է արձագանքում Առողջապահության նախարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2024 | 20:53
Բացվեց «Լույսեր» բնակելի համալիրը՝ կանաչապատ բակերով և նորարար լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 19:46
Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
02.11.2024 | 19:41
Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
02.11.2024 | 19:00
Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, ուղեղները թամաշաներից մթագնել է. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 18:52
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
02.11.2024 | 18:40
Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի մոտ. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
Բոլորը

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսել և հայտարարեց, որ այդ նպատակով կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլար է փոխանցել։ Վարչապետի հայտարարությունից ավելի քան մեկ ամիս է անցել, սակայն Հայաստանը կորոնավիրուսի սեփական թեստեր դեռ չունի։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ իրենք դեռ սպասում են։

«Դեռ սպասում ենք ռեակտիվներին, էսօր-վաղը պետք է որ լինեն, դեռ ոչ մի բան չունենք»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Հայաստանում, որտեղ միայն վերջին 24 ժամում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հայտնաբերվել, այսօր արդեն օրական միջինում 1000 թեստավորում է իրականացվում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին 7 օրերին, միջին հաշվարկով, օրական 1119 թեստավորում է կատարվել։ Այնուամենայնիվ, թեստերն արտերկրից են գնված կամ որպես նվիրատվություն՝ Հայաստան են ուղարկված։

Իսկ ինչպե՞ս է կազմակերպվում քաղաքացիների թեստավորումը։ Ի՞նչ պայմաններով է հնարավոր փարատել կորոնավիրուսային կասկածները։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել այն հաստատություններից, որոնք, ըստ Առողջապահության նախարարության՝ Factor.am-ին տրամադրած տվյալների, կորոնավիրուսի թեստավորում են իրականացնում։ Դրանց թվում է, օրինակ, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը մեզ հայտնեց, որ իրենց մոտ չեն ընդունում այն քաղաքացիներին, որոնք, թեկուզ վարակակրի հետ ուղիղ շփում չեն ունեցել, բայց կորոնավիրուսի կասկածներ ունեն. «Ուղղակի քաղաքացուց, եթե սիմպտոմ չունի, կոնտակտավոր չի, հենց այնպես չենք անում նմուշառում։ Գումարով բացառված է, որ թեստավորում անենք։ Էդպես որ լինի, աշխարհի թեստերը չի հերիքի աշխարհին»,- ասաց Ասատուր Ասատրյանը։

Երեկ Factor.am-ը հայտնել էր, որ թեստավորում իրականացնող մեկ այլ՝ «Պրոմ Տեստ» ՍՊԸ-ն դադարեցրել է նախարարության կարիքների համար իրականացվող թեստավորումները և հիմա այն իրականացնում է միայն կոմերցիոն հիմունքներով:

«Պրոմ-Տեստ»-ի տնօրեն Արթուր Մելքոնյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչ գնով են քաղաքացիներին թեստավորում և ինչ պայմաններով։ Աշոտ Դավիդյանցը, որի ղեկավարած «Դավիդյանց» լաբորատորիայում, ըստ շրջանառվող տեղեկությունների, կորոնավիրուսի թեստավորումներ են կազմակերպվել, նույնպես հրաժարվեց գնային մանրամասներ հայտնել։ Անգամ հերքեց, որ իրենք, առհասարակ, թեստավորում են իրականացնում․ Factor․am-ը փորձեց պարզել՝ բացի նախարարության հետ համագործակցող կամ նախկինում համագործակցած հաստատություններից, որտեղ կարելի է կորոնավիրուսի թեստավորում անցնել և ինչ պայմաններով։

Այսպես, համացանցում ուսումնասիրության արդյունքում Factor.am-ին հայտնի դարձավ, որ «Վարդանանց» բժշկական կենտրոնում կորոնավիրուսի թեստավորման համար հատուկ՝ «Հակավարակ» կոչվող փաթեթներ են վաճառվում՝ 35 և 40 հազար դրամ արժողությամբ։ Կա նաև մեկ այլ փաթեթ՝ 85 հազար դրամ արժողությամբ, որի դեպքում կորոնավիրուսի համար նմուշառումն իրականացվում է տան պայմաններում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Վարդանանց ԲԿ-ի խոսնակ Անահիտ Հայթայանը։ Առաջարկվող թեստերը, ըստ բժշկական կենտրոնի կայքում նշված տվյալների, 99․7% ճշգրտություն ունեն։

ԲԿ-ի կայքն ուսումնասիրելիս պարզ դարձավ նաև, որ կորոնավիրուսի մեկ առանձին՝ PCR թեստը 25 հազար դրամ է, իսկ ռապիդ թեստը՝ 20 հազար դրամ։ Մեր հարցին, թե որտեղից են թեստերը Հայաստան բերվել, Անահիտ Հայթայանը պատասխանեց․ ամերիկյան ընկերություն է։ Այս օրերին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին բուժում տրամադրող «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ իրենց մոտ կորոնավիրուսի թեստավորում չի իրականացվում՝ ոչ անվճար, ոչ վճարովի հիմունքներով։

Հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիներին կորոնավիրուսի թեստերի «այլընտրանք» է առաջարկվում, Factor tv-ն ուսումնասիրեց Հայաստանում առքուվաճառքի հայտնի List.am կայքը։ Պարզվեց՝ քիչ չեն «ձեռքի վրա» կորոնավիրուսի թեստեր վաճառողները։ Օրինակ՝ այս թեստը 18 հազար դրամ արժեր։ Մեր ապրանքն է, 25 օր առաջ ենք բերել Դուբայից․ մեզ հետ զրույցում նշեց վաճառողը։

«Ես կորոնավիրուսի թեստ չեմ անցել, բայց գովում են էլի, ասում են, որ լավն ա, ճշգրիտ ա ցույց տալիս, հաստատ չինականից լավն ա»,- վստահեցրեց վաճառողը։

Կորոնավիրուսի 15 հազարանոց թեստեր առաջարկող մեկ այլ վաճառող մեզ հետ զրույցում հայտնեց, որ թեստերը կարելի է նաև տնային պայմաններում կիրառել։ Անգամ բացատրեց, թե ինչպես․ «Մենք հետը լանցետ ենք ուղարկում, ծակիչ, դուք ձեր մատը ծակում եք, արյունը կաթացնում եք 2 կաթիլ և ավել, հետո հետը մի հատ էլ լուծույթ ենք ուղարկում, էդ լուծույթը շպրիցի մեջ քաշում եք, արդեն անալիզը հղիության թեստի նման է, 15 րոպե սպասում եք, եթե 2-րդ գիծն էլ չհայտնվեց, ուրեմն բացասական է։ Եթե 2-րդ գիծը հայտնվեց, նշանակում է օրգանիզմը վարակված է»։

Վաճառողը մեզ հայտնեց, որ անհատական թեստերից բացի, նաև մեծաքանակ վաճառք կա․ 25 թեստը՝ 325 հազար դրամ։ Մեկ այլ վաճառող, որը մեկ թեստի դիմաց 18 հազար դրամ էր պահանջում, վստահեցրեց, որ իրենք թեստերը միայն բուժհաստատություններին են տրամադրում։ Հրաժարվեց նշել՝ թեստերը որ երկրից են և որ բուժհաստատություններին են տրամադրում։ Հարցին, թե այս պահին քանի թեստ ունեն, ասաց․ իմ ապրանքը չէ, չգիտեմ։

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի հիմա վրա կառավարության որոշմամբ՝ դեղագործական արտադրանքը ՀՀ է ներմուծվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի հիման վրա: Հավաստագրերն էլ տրվում են Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։

Վաճառողները խուսափում էին մանրամասն հարցերի պատասխանել, ուստի պարզելու համար՝ արդյոք վերոնշյալ թեստերը նման հավաստագիր ունեն, կապվեցինք Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի համապատասխան բաժին։ Դեղերի ներմուծման և արտահանման հսկողության բաժնից Աննա Ծաղիկյանը մեզ հայտնեց․ «Դա մեր լիազորությունների մեջ չի մտնում։ Թեստերի ներմուծման ժամանակ թեստերի ԱՏԳ ծածկագիրը, դա միջազգային առևտրային ծածկագիրն է, ըստ որի՝ կատարվում է ներմուծման թույլտվության փորձաքննության գործընթացը, որոնք թեստերին է տրվում, ԱՆ կողմից հավաստագրվող չէ։ Առողջապահության նախարարությունը չի տալիս այդ թեստերի համար ներմուծման թույլտվություն»։

Կառավարության համապատասխան որոշումն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ դեղագործական արտադրանքը հավաստագրերով ՀՀ է ներմուծվում ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝ ԱՏԳ ծածկագրի համաձայն։ Աննա Ծաղիկյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի թեստերի ԱՏԳ ծածկագիրը Կառավարության որոշման մեջ ընդգրկված չէ։

Ստացվում է՝ հավաստագիր ստանալու կարիք չկա։ Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Առողջապահության նախարարություն։ Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հայտնեց․ «Ազատ վաճառք է թեստերի։ Հնարավոր է՝ իրենք ինչ-որ մի երկրից ձեռք են բերել, այսինքն՝ պատվիրել են։ Համենայն դեպս, նախարարությունը դրա համար պատասխանատվություն չի կրում։ Մենք միշտ ասել ենք, որ այն հետազոտությունները, որոնք հավաստի են, միայն մեր կողմից հաստատված PCR թեստերն են, որոնք մենք մեր լաբորատորիաներում իրականացնում ենք ամենօրյա մեր հետազոտություններում»։

Հավելյալ տեղեկության համար ԱՆ-ից հորդորեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին դիմել, որտեղից մեզ փոխանցեցին, որ ՀՀ ներմուծվող կորոնավիրուսային թեստերը վերահսկելու գործառույթ իրենք չունեն։

Այսպիսով, ամփոփելով նշենք, որ Հայաստանը, որտեղ վերջին տվյալներով կորոնավիրուսի 3․718 հաստատված դեպք կա, մինչ օրս թեստերի սեփական արտադրություն չունի։ Ու թեև այժմ վարակի աճի տեմպը երբևէ ամենաբարձր մակարդակի վրա է, կորոնավիրուսի տարածումից ի վեր՝ իրականացվել է 34․766 թեստավորում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան