Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրություն փոխելու․ Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
11.06.2026 | 17:11
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
11.06.2026 | 16:53
Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին
11.06.2026 | 16:50
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
11.06.2026 | 16:45
Քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ այդպես անասուն են հաշվում․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում
11.06.2026 | 16:33
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
Բոլորը

«Առանց փոփոխելու Սահմանադրությունը՝ հնարավոր չի իրականացնել համատարած վեթինգ»,- վարչապետ Փաշինյանի հետ ուղիղ եթերում քննարկմանը հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ մինչ օրս իրենց ուղղված հիմնական քննադատությունը եղել է այն, որ դատավորը կարող է ենթարկվել պատասխանատվության, եթե ապօրինի հարստացել է 2017 թվականից հետո, և ոչ թե, ասենք՝ 2012-ին:

«Ահա այստեղ է հիմնական քննադատության առարկան։ Այստեղ է ալբանական ու հայկական վեթինգի տարբերությունը, դրա համար են մեզ քննադատում, որ հետադարձ ուժը չի կիրառվում։ Բայց եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել համատարած՝ կարճ ժամանակահատվածում։ Սա կարող է բերել բացասական հետևանքի: Բայց առանց փոփոխելու Սահմանադրությունը հնարավոր չի իրականացնել համատարած վեթինգ։ Ալբանիայում ստեղծվել է հատուկ մարմին, որը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին, և ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ քննարկվել են վեթինգի հետ կապված վեճերը։ Արդյունքում 2019 թվականին Ալբանիայի Գերագույն դատարանում մնացել էր 1 դատավոր՝ 9 դատավորից, իսկ ՍԴ-ում մնացել էր 3-4 դատավոր»,- ներկայացեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: