Ո՞վ է կտրել 7-ամյա երեխայի թարթիչները. նոր զարգացումներ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ծագած սկանդալի շուրջ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Նոյեմբերի 13-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտ, 7 տարեկան Մարիոս-Արտյոմ Սարգսյանի մայրը հայտարարեց, որ որդին դաժան բռնության է ենթարկվել դպրոցում: Ըստ երեխայի մոր՝ Մարինե Սարգսյանի, դասընկերները որդուն տարել են զուգարան, սկոտչով կապել են ձեռքերը, ծեծել են, ապա մկրատով կտրել են թարթիչները։ Մայրը տեղեկացրել էր ԶԼՄ-ներին, որ որդին բռնարարքների ենթարկվելուց հետո սկսել է կակազել։ Այդ արատը նա նախկինում էլ է ունեցել, որը մեծ դժվարությամբ էր հաջողվել բուժել արտասահմանում։ Այժմ Մարինե Սարգսյանը բողոքել է Ոստիկանություն, Կրթության նախարարություն և քաղաքապետարան: Դպրոցի տնօրինությունը, սակայն, պնդում է, որ նման բռնարարք տեղի չի ունեցել:

Դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն, ով ի դեպ, երեխայի դասղեկ Վերոնիկա Բաբաջանյանի մայրն է, իրավապահներին և վերադաս մարմիններին հայտնել է, որ երեխան վառ երևակայություն ունի և ամբողջ պատմությունը հորինել է, որ իրականում ինքն է իր թարթինչները կտրել և այս մասին հայտնել է սոցմանկավարժին: Սոցմանկավարժն էլ աղմուկ է բարձրացրել, որից հետո Մարինե Սարգսյանը հորինել է «սցենար» ամուսնու առաջ արդարանալու համար։

Դասղեկ՝ վերոնիկա Բաբաջանյան

«Այդ երեխան հարուստ երևակայություն ունի, ձեռքը բռնում ես, որ իջեցնես մանկավարժահոգեբանականի աղջիկների մոտ, ինքը կարող է ասել` ձեռքիս մեջ ռումբ կա, կպայթի», – aravot.am-ին պատմել է դպրոցի տնօրենը՝ ձեռքի հետ հրապարակելով երեխայի և նրա ծնողների, նրանց ամուսնալուծությանը, հարաբերություններին, անձնական կյանքին վերաբերող փաստեր․ «Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են»:

Տնօրեն՝ Անահիտ Խոսրովյան

Անահիտ Խոսրովյանի՝ մամուլում արած հայտարարությունները զայրացրել են երեխայի մորը՝ Մարինե Սարգսյանին։ «Նա հիմա պաշտպանվում է․ տնօրեն լինելով, ինքը չի հասկանում, որ այդ տարիքի երեխան չի կարող իր թարթիչները կտրել, եթե կտրի, հաստատ իրեն կվնասի։ Եթե մի կողմից էլ կտրի, մյուս կողմից հաստատ չի կարողանալու։ Այդ երեխաների մատների մոտորիկան այնքան ուժեղ չէ»,- factor.am-ի հետ զրույցում նշեց երեխայի մայրը:

Նա պատմեց, որ որդին ընդամենը ամիսուկես է այցելել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց. «Ես, ճիշտ է, բաժանված եմ, բայց երեխայի հոր հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Վերջերս Դիլիջանում մեր երեխայի ծննդյան օրը նշել ենք, մեր ընկերներով, մեր բարեկամներով։ Դա մեր անձնական կյանքն է, նրա / նկատի ունի դպրոցի տնօրենին-Ս. Ս/ ի՞նչ գործն է։ Կամ որ գրել է, հետո պարզվեց երեխայի ճակատագիրը, որ նա Հունաստանում է ծնվել։ Ինչու Հունաստանն ի՞նչ էր»։

Մարինե Սարգսյանը համոզված է, որ բավարար ապացույցներ կան երեխանի նկատմամբ կատարված բռնության փաստը հաստատելու համար։ «Համապատասխան մարմինները կարող են ցանկության դեպքում ապացուցել։ Երեխան նորմալ վիճակում տանից գնում է, թարթիչները կտրած, քիթը խփած, դոշը ճանկռած գալիս է, էլ ո՞նց ապացուցեն։ Ես իհարկե, կարող եմ ապացուցել, եթե պետք լինի, Եվրոպայից փաստաբան կբերեմ, հո հենց ընենց չէր։ Ես երեխա պահեմ-մեծացնեմ, որ մի հատ լակոտ գա, երեխուս «տռավմա» անի՞»,- վրդովված ասաց Մ. Սարգսյանը՝ նշելով, որ ծանր վիճակում է, դեպքի մանրամասները հիշելիս ցավ է ապրում։

Չնայած որ երեխայի մայրը բողոքել է Ոստիկանություն, սակայն մեր տեղեկություններով, պաշտոնապես դեռ չի դիմել: Կատարվածի հետ կապված factor.am-ը փորձեց լրացուցիչ մանրամասներ պարզել Ոստիկանությունից, որտեղից, սակայն, հրաժարվեցին մանրամասներ ներկայացնել։ Միայն հայտնեցին, որ մամուլի նյութերի հիման վրա հետաքննություն է ընթանում։

Հավաստի աղբյուրից factor.am-ը տեղեկացավ, որ բռնարարքների մեջ կասկածվող երեխաները, որոնց մատնանշել էր Մարինե Սարգսյանը՝ 20-րդ դպրոցի երեք աշակերտները, իրենց ծնողների հետ գնացել են ոստիկանական բաժանմունք և ասել են, որ նման բան չի եղել։

Սյուզան Սիմոնյան