Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք կա. վարակվածների ընդհանուր թիվը՝ 635
Քաղաքականություն
10.05.2020 | 20:26Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կայքից:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսի հաստատված 635 դեպք կա: 12 պացիենտ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից. ապաքինվածների ընդհանուր թիվը 309 է:
Միաժամանակ, գրանցվել է մահվան 10 դեպք:
Կարանտինային ռեժիմում է 4.717 քաղաքացի, իսկ ստացիոնարում՝ 452-ը: