«Ռոմա»-ն հետաքրքրված է «Էվերտոն»-ի հարձակվողով
Իտալական «Ռոմա»-ն բանակցություններ է վարում անգլիական «Էվերտոն»-ի հարձակվող Մոյեզ Կինի հետ:
Կինն «Յուվենտուս»-ի մարզադպրոցի սան է և «Էվերտոն» տեղափոխվեց 2019 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվող անգլիական ակումբի կազմում մասնակցել է 23 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այժմ դադարեցված են բոլոր եվրոպական առաջատար լիգաները` բացառությամբ Բելառուսի առաջնության: