«Առինջ մոլի» առևտրականները պահանջում են ՊԵԿ նախագահի և Կարեն Կարապետյանի հրաժարականը. նրանց աջակցում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի դիմաց մի քանի ժամ շարունակ բողոքի ակցիա էին անցկացնում տասնյակ առևտրականներ՝ պահանջելով, որ Պետական եկամուտների կոմիտեն դադարեցնի հարկային ստուգումներն «Առինջ մոլում»:

Վրդովված առևտրականների պնդմամբ՝ հարկային մարմնի աշխատակիցները ստուգումներն իրականացնում են վիրավորելով ու քաշքշելով նրանց: Անգամ պնդում են, որ հերթական ստուգումներից մեկի ժամանակ վրաեթրի են ենթարկել մի առևտրականի, որը թեթև, բայց վնասվածքներ է ստացել:

«Այսուհետև չենք լռելու, երբ գառը գժվում է, դառնում է խելագար, հերիք է՝ ինչքան լռեցինք, թող իրենք ցույց տան՝ իրենց ունեցվածքը ոնց են կուտակել: Էդ լավ ժամացույցները կապելու փոխարեն, թող գործարարններ բացեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Մինասյանը՝ ընդգծելով, որ իրենք պահանջում են ոչ միայն ՊԵԿ նախագահի, այլև վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը:

Առևտրականներին աջակցող և նրանց հետ պարբերաբար հանդիպող «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով , որը կուսումնասիրի գազի և բենզինի ոլորտում առկա մոնոպոլիան: «Մենք սենսացիոն բացահայտումներ ենք խոստանում»,- ցուցարարների հետ հանդիպմանը խոստացավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Առևտրականների հետ հանդիպման եկավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որն առաջարկեց հարցն այլ ձևաչափով քննարկել՝ խնդրի բուն էությունը հասկանալու համար:

Ընդդիմադիր ուժի ղեկավարը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ իրենք ևս կմիանան հանձնաժողովի ստեղծման առաջարկին:

Մանրամասները՝ տեսանյութում: