Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ» հայեցակարգը գողացել է. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

 Քննարկում ենք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ, և անկեղծ ասած, անհասկանալի է պաշտպանության նախարարի բացակայությունը այս քննարկումից, մանավանդ առաջին ընթերցման ժամանակ նրա, թույլ տվեք ասել, ցինիկ եզրափակիչ խոսքից հետո, որին անդրադառնալու առիթ մինչ այս պահը չեմ ունեցել, ու սա առաջին առիթն է, և ես պետք է մի շարք հարցադրումներ անեմ. այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտպանության նախարարը այս ամբիոնից արեց հայտարարություններ, որոնք խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը մնում- մնում այս ամբիոնից հայտարարում է՝ «ես որպես քաղաքական գործիչ», բայց այս մարդը իր գործունեությունն իրականացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում… Վերջին անգամ իր քաղաքական գործունեության ընթացքում էս մարդը «ժիվոյ» քաղաքացի ե՞րբ ա տեսել»,- հարց հնչեցրեց Փաշինյանը ու անցավ իր երկրորդ հարցադրմանը:

«Վիգեն Սարգսյանն ասում է՝ ինչ պայմաններում, որ ես ծառայել եմ Հայոց բանակում, նույն պայմաններում ծառայություն եմ առաջարկում Հայաստանի քաղաքցիներին: Այսինքն՝ Վիգեն Սարգսյանը առաջարկում է, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նդ»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ Վիգեն Սարգսյանը ինչպես իր չակերտավոր քաղաքական գործունեությունը, նույնպես էլ բանակային ծառայությունը անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում:

«Վիգեն Սարգսյանը էսօր էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենդ է ու աշխատում է պաշտպանության նախարարի կաբինետում, ընդամենը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

 

Շարունակությունը՝ տեսանյութում: