Ադրբեջանն արկակոծում է սեփական դիրքերը. Արցախի ՊՆ (տեսանյութ)

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ադրբեջանի զինուժը վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը և դիմելով տարբեր սադրանքների՝ այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության: ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ. տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ն: 

Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կամ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կամ բացակայում է ուղղահայաց կառավարումը և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել կամ էլ հակառակ դեպքում նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում հայկական կողմը հավատարիմ է մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և որևէ գործողություն, առավել ևս խոշոր տրամաչափի զինատեսակներից, չի իրականացրել: