Կառավարությունը նոր ծրագիր է իրականացնում. շահառուներին մինչև 30 միլիոն դրամ կտրվի

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Կառավարությունը նախատեսում է իրականացնել կորանվիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 17-րդ միջոցառումը: Միջոցառման նպատակն է օժանդակել ճգնաժամի հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունները: Կառավարության այս ծրագրից կարող են օգտվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, դրամաշնորհի հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով՝ հետևյալ պայմաններով.

10 մլն դրամ կարող են սրանալ նրանք, ովքեր վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներ են: Իսկ ահա 2 տարուց ավել ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններ (տնտեսավարողներ), որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ կստանան 20 մլն դրամ: Այն տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողներ), որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ կրականացնեն 100% չափով համաֆինանսավորում կստանան, սակայն ոչ ավել քան 30 մլն ՀՀ դրամը: Հայտերն ընդունվելու և քննարկվելու են բարձր տեխնոլագիաների նախարարությունում:

Նարեկ Կիրակոսյան