Վահագն Խաչատրյան. «Քաղաքական գործունեությամբ զբաղվել–չզբաղվելը պայմանավորված է միայն մեկ մարդու ցանկությամբ». «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ վարչության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը երկրում տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում դիտարկում է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից և շատ ուրախ է, որ մարդիկ փորձում են պայքարել անարդարությունների դեմ: Եվ ուրախ է, որ ուսանողները փորձում են պաշտպանել իրենց իրավունքները:

«Ինձ համար անհասկանալի է այն դիմադրությունը, որը բուհերի ադմինիստրացիաները փորձում են գործադրել ուսանողների հանդեպ: Այս ամենն ինձ հիշեցրեց 88 թվականը, երբ ամեն ձևով փորձում էին ուսանողությանը հետ պահել տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:

Նրա կարծիքով, թեև ուսանողները որևէ քաղաքական ուժի չեն դիմում ու փորձում են սեփական ուժերով պայքարել, սակայն քաղաքական գործիչը հիշեցրեց, որ տարկետման խնդիրը մշտապես էլ եղել է, բայց հիմա ավելի կարևոր է հասկանալ, թե իրականում ինչն է պատճառ հանդիսացել, որ նման իրավիճակի առջև կանգնի հասարակությունը:

«Այդտեղ է, որ բազմաթիվ հարցադրումներ կան, իսկ ուսման ընդհատման հարցը պետք է որ ամենավերջինը լիներ: Եվ եթե մենք ուզում ենք իրականում արդարության հարցը լուծել, ապա այդտեղ ևս հերթականություն կա, որը պետք է պահպանել: Իմ կարծիքով արդարություն հաստատելու համար սա չէ ամենակարևոր խնդիրը և հարկավոր է ընդհանուր դիտարկել, թե իրականում ինչ է տեղի ունենում բանակ չգնացողների հետ»,– ասում է ՀԱԿ անդամը:

Նա համոզված է, որ երկիրը նման խնդրի առջև է կանգնել, քանի որ երկար տարիներ է գտնվում է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն ռեժիմի պայմաններում և մինչ օրս չի կարողացել փոխել մեր բանակի և պաշտպանության ամբողջ տրամաբանությունը:

«Եվ այսօր մենք պետք է ոչ թե քանակի խնդիրներ լուծեինք, այլ՝ պետք է կարողանայինք այլ տրամաբանության բանակ ունենալ: Դրա համար հարկավոր է խնդիրն ամբողջության մեջ դիտարկել, հնարավորությունները գնահատել, լսել նաև հանրության կարծիքը և գտնել հարցերի լուծումները: Ես դրա կողմնակիցն եմ: Երբ հերթը հասնում է հայրենասիրությանը, ապա ես ինձ ամենավերջին հայրենասերն եմ համարում, երբ ինձ փորձում եմ որևէ մեկի հետ համեմատել և չեմ ընդունում դասալքության կամ հայրենասիրության մասին կարծիքները»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի համոզմամբ այն, ինչ հիմա տեղի է ունենում կրթության համակարգում, վերջին 14 տարիներին տարվող քաղաքականության հետևանք է: Երկար տարիներ դպրոցներն ու բուհական համակարգն իրենց գործով զբաղվելու փոխարեն այնքան կուսակցականացվեցին, որ վերածվեցին ընտրական գործընթացներին նպաստող գործիքի: Եվ վաղուց արդեն այս հաստատությունները չեն դիտարկվում որպես կրթություն տվող հաստատություն, որն էլ քաղաքական գործչի համոզմամբ ներկայում տեղի ունեցող իրադարձությունների արգասիքն է:

«Եթե մենք նորմալ կրթական համակարգ ունենայինք, ապա այսօր այլ արժեհամակարգ ունեցող երիտասարդներ կունենայինք, և նման խնդիր ընդհանրապես չէր ծագի»,– ասաց. Վ. Խաչատրյանը:

Խոսելով ներկայում դե ֆակտո ընդդիմության բացակայության մասին, նա նշեց, որ դա այն քաղաքականության արդյունքն է, որը վերջին տարիներին իրականացվում էր: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ մեկ ձայնի կուսակցություն, որի վտանգավորության աստիճանը հիմա արդեն բոլորն են տեսնում:

«Երբ կան պետական ինստիտուտներ և օրենքներ, ապա բոլորը և առաջին հերթին քաղաքական գործիչները պետք է աշխատեցնեն: Իսկ կուսակցական գործիչների աշխատանքին գնահատական տալու ձևը մեկն է՝ ընտրություններին տրվող ձայները: Երբ շատ են Իսրայելի մասին խոսում, պետք է միշտ հիշեն, որ Իսրայելի հաջողությունը պայմանավորված է միայն նրանով, որ երկրում առաջին օրվանից ընտրական ինստիտուտը գործում է, և այնտեղ իշխանության գալը կամ այն փոխելը առանձնապես դժվար գործ չէ: Իսկ մեզ մոտ ամենամեծ վտանգն այն է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելը, իշխանություն ունենալ–չունենալը, հասարակության մեջ դիրք ունենալ–չունենալը, ցավոք սրտի, պայմանավորված է միայն մեկ մարդու ցանկությամբ, որը Ստալինյան ժամանակների երևույթների է նմանվում»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: