Հայաստանում բուհերը կուսակցականացված են. ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Մինչ ուսանողներն արդեն հիգներորդ օրն է դասադուլ են անցկացնում՝ պահանջելով պահպանել տարկետման իրավունքի տրամադրման գործող կարգն, այսօր «Հոդված 3» ակումբում «ԿՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. Բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը բանախոսները բարձրաձայնում էին կրթության  ոլորտում առկա խնդիրների ու մարտահրավերների մասին:

«Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» -ի տնօրեն Լարիսա Մինասյանը ընդգծեց, որ բուհերը կուսակցականացված չպետք է լինեն, սակայն Հայաստանում կուսակցականացված են և գտնվում են իշխանության բացարձակ վերահսկողության տակ: 

Լարիսա Մինասյանը կրթության ոլորտում այլ խնդիրներ ևս մատնանշեց, մասնավորապես՝ անդրադարձավ ակադեմիական ազատությանը: Նրա կարծիքով՝  դա միակ  պայմանն է, որի առկայության դեպքում կարելի է  խոսել կրթության և գիտության մասին, սակայն այդ երաշխիքները Հայաստանում չկան:

Երևանի պետական համալսարանի դասախոս Սամվել Կարաբեկյանն էլ նշեց. Հայաաստանում ոչ քաղաքականություն կա, ոչ քաղաքականացված բուհ:

Համալսարանի դասախոսներից Արայիկ Հարությունյանը, որը նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, կողմ է բուհերի կուսակցականացված լինելուն:

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համար թեև անընդունելի է, որ համալսարանում դասադուլավորների առջև դռներ փակեցին այս օրերին, սակայն սեփական օրինակով փաստեց՝ ազատ արտահայտվողներ քիչ, բայց կան համալսարանում:

Ակադեմիական ազատության աստիճանը բոլոր բուհերում գրեթե զրոյի է հավասար: Գործընկերներին շարունակեց  ԵՊՀ դասախոս Սամվել Կարաբեկյանը, որը  չհամաձայնեց հնչած տեսակետներին, թե դասախոսներն ազատ արտահայտվելու հնարավորություն ունեն:

Գործընկերներին հակադարձեց ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, որը թեև ընդունեց՝ բուհերում կան որոշակի սահմանափակումներ, սակայն չհամաձայնեց, որ ակադեմիական ազատությունը զրոյական մակարդակում է գտնվում:

«Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» -ի տնօրեն Լարիսա Մինասյանը քննադատաբար արտահայտվեց նաև Պաշտպանության նախարարության ներկայացրած Ազգ-բանակ հայեցկարգի մասին: Ըստ բանախոսի՝  դրանով սոցիալական անջրպետը, կրթության հասանելիության հնարավորություններն ավելի են խորանում: