Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի 100 ավտոբուսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Երևանի ավտոբուսի պարկը կհամալրվի միջազգային նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսով»,- հայտնում են քաղաքապետարանից։

Ապրիլի 28-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մրցույթը, որն անցկացվելու է էլեկտրոնային: «Մենք առձեռն հայտեր չենք ստանալու, միայն ստանալու ենք մրցույթին մասնակցելու երաշխիքները, որը փոստով ուղարկվելու է մեր հասցեին։ Մրցույթը բաց ու հասանելի է»,- մանրամասնում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գնումների մասնագետ Արման Պետրոսյանը։

Մրցույթին մասնակցող յուրաքանչյուր ընկերություն պետք է գրանցվի վերոնշյալ կայքում, որպեսզի կարողանա ներբեռնել մրցութային փաթեթը և հայտ ներկայացնել։ Երևանի քաղաքային իշխանությունը խոստացել է առաջիկա տարիներին երթուղային նոր ցանց գործարկել, և կարիք է լինելու 820 ավտոբուսի։

Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասում է, որ այդքան ավտոբուսի ձեռքբերումը միանգամից դժվար է. «Բացի այդ՝ այս պահին մենք խնդիր ունենք Երևանում՝ կապված միկրոավտոբուսների հետ, նրանց տարիքը լրանում է, պետք է շահագործումից դուրս գան, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց 100 միավոր ավտոբուս ձեռք բերել, այնուհետ ծրագիրը փուլ առ փուլ կսկսենք իրականացնել»։

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանը հանդիպումներ է ունեցել ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ։ ՎԶԵԲ-ի աջակցությամբ և միջազգային խորհրդատուների օգնությամբ մշակվել է գնումների փաթեթ։

Արման Պետրոսյանի ներկայացմամբ՝ մատակարարը պետք է ունենա 15 տարվա արտադրության փորձ, 45 միլիոն եվրոյի շրջանառություն, նմանատիպ երկու պայմանագիր՝ իրականացված 24 միլիոն եվրոյի շրջանակում, պետք է ունենա 300 սեղմված, բնական գազով արտադրած ու մատակարարած ավտոբուս, ինչպես նաև 150 մոդել կոնկրետ այն առաջարկի, որը փաթեթեում գրված է։

Քաղաքապետի տեղակալն անդրադառնում է այն մեղադրանքներին, թե ինչու ավելի շուտ չէին տրանսպորտային ցանցի գործնական ներդրումը սկսում: «Մրցութային փաթեթը մոտավորապես 200 թերթ է, և մանրակրկիտ աշխատանք էր պետք իրականացնել, որպեսզի խնդիրներ չունենանք հետագայում։ Պլանավորվում էր փետրվարին մրցույթի հայտարարումը, սակայն տարբեր մասնագետների հասանելիության խնդիր կար և մրցույթը նոր հայտարարեցինք։ Մենք էլ ցանկանում ենք, որ մեկ օր շուտ տրանսպորտային համակարգը Երևանում փոխենք»,- պարզաբանում է Հրաչյա Սարգսյանը։

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս։ Ավտոբուսների համար դեպո կստեղծվի, ինչի նախագծման աշխատանքները կսկսվեն մայիսից։ Ավտոբուսների սպասարկումն ու շահագործումն իրականացնելու համար մայրաքաղաքում կստեղծվի չորս հավաքակայան, որոնք ապահովված կլինեն նաև գազի լիցքավորման կայաններով։