Իշխանությունը կգնա՞ մինչև վերջ. ինչ զարգացումներ կարող են լինել ապօրինի գույքի բռնագանձման օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ մեկ անգամ չէ, որ խոսել է երկրում իրականացվող թալանի ու կոռուպցիայի մասին։ Իսկ վարչապետ ընտրվելուց 2 ամիս անց Փաշինյանն իր զարմանքն արտահայտեց այդ թալանի ծավալների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն՝ ի դեմս Արդարադատության նախարարության, նախորդ տարի մշակեց ապօրինի գույքի բռնագանձման օրենքի նախագիծը։ Չնայած ընդդիմության մտահոգություններին, նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց օրեր առաջ՝ ապրիլի 16-ին, ձայների 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Ապօրինի գույքի բռնագանձման շեմը 50 մլն դրամ է սահմանված։

Նշենք, որ Դատախազությունը չի կարող կամայականորեն հետաքրքրվել քաղաքացու եկամուտների և ունեցվածքի տարբերությամբ, դա կարող է կատարվել մի քանի դեպքերում՝ եթե անձը անցնում է հիմնականում կոռուպցիոն գործերով, միայն նախկին և ներկայիս պաշտոնյաների դեպքում քննության հիմք կարող է դառնալ օպերատիվ հետախուզական տվյալը:

Ուսումնասիրությունը ներառելու է առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով:

Նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել օրենքը։ Ու չնայած օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, բազմաթիվ անձինք, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչներ շտապեցին պնդել, որ դա վենդետա է, մարդկանց ձեռքից խլելու են իրենց ունեցվածքը։

Ապրիլի 20-ին վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց օրենքի մասին՝ շեշտելով՝ բոլորը կոպեկ-կոպեկ հետ են բերելու պետությունից գողացվածը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ գաղափարը լավն է, բոլորը գիտեն, որ երկրում թալան է եղել, բայց այդ թալանվածը վերադարձնելու գործընթացում կարող են էական դժվարություններ առաջանալ։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ակնկալում է, որ օրենքը կծառայի իր նպատակին և գույքի՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված լինելը կապացուցվի, մի շարք անձինք դա կվերադարձնեն պետությանն և դա քաղաքական հաշվեհարդարի գործիք չի դառնա։ Մյուս կողմից քաղաքագետը զարմանալի չի համարում, որ նախկին իշխանությունից ու վերջինիս մերձակա շրջապատից արդեն իսկ որոշ անձինք՝ քաղաքական հայտարարություններով ակնհայտորեն ցույց են տալիս, որ անհանգստացած են օրենքի ընդունումից։ «Եվ չնայած արդեն իսկ առկա հակազդեցություններին՝ օրենքն իր ամբողջ ծավալով կյանքի է կոչվելու»,- Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց իշխող ուժի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան